• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    03, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահին Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ամուր բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված բազմակողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ: Հանրապետության նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և նրա ընտանիքին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և...
  • 19
    03, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:
  • 19
    03, 2021
    Խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար. նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր կենտրոնի արտահերթ հանդիպմանը Խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար. նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր կենտրոնի արտահերթ հանդիպմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման բացմանը: «Վերակառուցելով վստահությունը» խորագրով անցկացվող առցանց հանդիպման հիմնական թեմաներն էին COVID-19-ը և աշխարհում ստեղծված նոր իրողությունները: «Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: «Հորասիս»-ի...
  • 18
    03, 2021
    Նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաս­տանի Հան­րա­պետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հան­րա­պետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը...
  • 18
    03, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ծննդյան օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ դարավոր բարեկամության և բարիդրացիական ավանդույթների վրա հիմնված փոխգործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը: «Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, որը նպաստում է մեր պետությունների միջև համագործակցության բազմաբնույթ հարցերի անկեղծ և կառուցողական քննարկումներին:...
  • 17
    03, 2021
    Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ...
1
...
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: