Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին: Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006...
21
08, 2020
«Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին: Հանդիպման մասնակիցները մասնավորապես ընդգծել են մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, կարևոր համարել ժամանակին...
21
08, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և ժողովրդին:
21
08, 2020
Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել
Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական...
20
08, 2020
Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ: Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Սինգապուրի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու համար: Հայաստանի նախագահն իր հերթին...
19
08, 2020
Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ՝ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ: Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է պարզ մարդկային զրույց՝ լսելու անկաշկանդ ու ոչ պաշտոնական կարծիքներ։ «Եթե մտքեր կամ խորհուրդներ ունեք, ուրախ կլինեմ լսել, -ասել է նախագահը։ - Ինձ շատ բաներ են անհանգստացնում։ Օրինակ, մտավորականության մասնակցությամբ հանրային քննարկումների պակասը» ,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։ «Հանրային, ազատ մտածող մարդկանց...
1
...
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
...
1263