Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
30
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:
30
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի ու անձնական ներդրման համար: Նախագահը կարևորել է միջպետական կապերի հետագա խորացումը երկու երկրների միջև: Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ հեռանում է ջերմ տպավորություններով և...
29
03, 2021
Մենք ոչ աջ ենք, ոչ ձախ ենք, ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք, այլ փորձում ենք պաշտպանել ու պահպանել պետական շահը. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս1-ին)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 1-ին մասը. Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ձևերի մասին. Դուք մեկ սեղանի շուրջ եք հրավիրել վարչապետին, խորհրդարանական խմբակցություններին և արտախորհրդարանական ընդդիմությանը, որը միտինգներ էր անում: Բայց մեկ սեղանի շուրջ բոլորը չհավաքվեցին: Ինչո՞ւ: - Կարծում եմ՝ հարցն իրենց պետք է տաք: Ես չեմ...
26
03, 2021
Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ: Նախագահ...
25
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր:
25
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն: Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝...
1
...
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
...
1283