Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
04, 2021
Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի ու բարեկամության հենքի վրա. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների...
28
04, 2021
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Նամակում մասնավորապես ասվում է. «Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու,...
28
04, 2021
Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին
Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և...
27
04, 2021
Սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի և հայ ժողովրդի հարգելի բարեկամներ, Ապրիլի 24-ին միասին ոգեկոչեցինք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը՝ բարձրաձայն ու շշուկով, մտովի ու բազմաձայն, հայերեն ու անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն, հունարեն, արաբերեն ու եբրայերեն, բոլոր այն լեզուներով, որոնց այբուբենն իր մեջ ցավի զգացողություն ունի: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են...
26
04, 2021
Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, նոր տեխնոլոգիաները, գործարար հատվածը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ խրախուսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը և հնարավորինս...
26
04, 2021
Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ, Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, նախարար Օհանյանը Հայաստանում ներկայացնում էր Լիբանանի Հանրապետության նախագահին: «Հաճելի է ընդունել բարեկամ երկրի նախագահի ներկայացուցչին, առավել հաճելի է, որ նա նաև հայուհի է», - նշել է նախագահ Սարգսյանը: Նախարարը Հայաստանի...
1
...
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
...
1273