Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
05, 2021
Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում հնարավոր ամեն ինչ անելու է՝ հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար. ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ....
19
05, 2021
Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների անվերապահ պատասխանատվությունը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում: Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում: Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ...
17
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել հանրաճանաչ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին
Հանրապետության նախագահի հրամանագրով , մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում էր: Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա...
17
05, 2021
Շարունակելու ենք հետևել և բարձրացնել բոլոր ռազմագերիների և կալանավորված անձանց վերադարձի հետ կապված խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: «Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և այս ու հարակից...
17
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը
Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ հայտարարվում է համաներում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով...
13
05, 2021
Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը
Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը: Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից: Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի...
1
...
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
...
1278