Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
09, 2025
Հանրապետության նախագահը Նյու Յորքում այցելել է հայկական եկեղեցի
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցի։ Նախագահը ծանոթացել է եկեղեցու հիմնադրման և գործունեության պատմությանը, ապա զրուցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
26
09, 2025
Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման միջոցառմանը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Քայլաշ Սատյարթիի հիմնած «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շեշտադրելով հումանիստական գործության կարևոր նշանակությունը։ Նախագահ Խաչատուրյանը հատուկ ընդգծել է հումանիզմը որպես համամարդկային հարաբերությունների, միջազգային համագործակցության և խաղաղ համակեցության հիմնարար...
25
09, 2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու...
25
09, 2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Amazon Web Services-ի ղեկավար ներկայացուցիչների հետ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՝ Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը տնտեսական աճի,...
24
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը...
24
09, 2025
Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Մերիդիան միջազգային կենտրոնի կազմակերպած միջոցառմանը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղություններին։ Միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման պատմական...
1
...
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
...
1335