Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
30
06, 2010
Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Մուրադյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրամանագիր է ստորագրել` դատախազության աշխատողի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Ժուլվերի Մուրադյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին:
29
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ
Նախագահը մասնակցել է Արմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի բացման արարողությանը, ծանոթացել առողջապահական այդ հաստատության շենքային եւ լաբորատոր պայմաններին: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում` Համաշխարհային բանկի “Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ” վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահական համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների...
28
06, 2010
Կայացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման արարողությունը
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: ՀՀ Նախագահի 2009թ. մրցանակը շնորհվել է “Ինտել” կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակը` մասնավորապես ասել է. “Հարգելի՛ տեր և տիկին Բարրեթներ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունելու Երևանում «Ինտել» կորպորացիայի երկար տարիների գլխավոր գործադիր տնօրեն եւ...
28
06, 2010
Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արթուր Գրիգորյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին:
26
06, 2010
Տեղի կունենա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողություն
Երկուշաբթի` հունիսի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողությունը:
24
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանն այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման սադրանքի հետեւանքով վիրավորված զինվորները: Նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ, մասնակցել` նոր զորամասի բացման արարողությանը:
1
...
1125
1126
1127
1128
1129
1130
1131
1132
1133
1134
1135
...
1283