Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
19
07, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն: “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն...
17
07, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման եւ կառավարման հիմնահարցերի վերաբերյալ:
17
07, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին: Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ:
17
07, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի “Միկա” սպորտային համալիրում ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարն անցկացվում է ի հիշատակ ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի:
17
07, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովին: Անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա պետական այցը մեր երկիր այդ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա: ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալի...
16
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին: Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:
1
...
1120
1121
1122
1123
1124
1125
1126
1127
1128
1129
1130
...
1283