Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
20
08, 2010
Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Այսօր Երեւանում մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող եւ նախատեսվող միջոցառումները, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձեւավորման եւ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի պաշտոնական հանդիպման կազմակերպչական հարցերը: Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին` ՀՀ Նախագահ Սերժ...
20
08, 2010
ՀՀ Նախագահի խոսքը ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը
Հարգելի գործընկերներ, Սիրելի բարեկամներ, Ես անկեղծորեն ողջունում եմ ձեզ Երեւանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ առանձին ողջունել Ռոզա Իսակիին, ով առաջին անգամ է մասնակցում ՀԱՊԿ ձեւաչափով հանդիպմանը: ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովները բավականին արդյունավետ ստացվեցին: Չսահմանափակվելով կոնկրետ օրակարգով եւ քննարկելով ամենատարբեր հարցեր` մենք, որպես կանոն, վատ արդյունքների չենք հասնում: Հիշենք. ընդամենը կես տարի առաջ Բորովոյում առաջին անգամ...
20
08, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների հետ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հանդիպմանը
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր հագեցած եւ կարեւոր օր է: Հենց նոր ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամների հանդիպումը, որի ընթացքում ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի ունեցավ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Այսօրվա գագաթնաժողովի առանցքային թեման Ղրղզստանի իրավիճակն էր: Ավելի ստույգ` իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացված միջոցառումների եւ...
19
08, 2010
Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի...
19
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 19-ի հրամանագրով` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:-0-
18
08, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:
1
...
1117
1118
1119
1120
1121
1122
1123
1124
1125
1126
1127
...
1283