Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
04, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության...
19
04, 2012
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ներկայացվել են գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները: Ժողովի մասնակիցներն այնուհետ քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները:
19
04, 2012
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Օրակարգում եղել են գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման և խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության եթերի բովանդակության հետ կապված և արդիական համարվող այլ հարցեր:
19
04, 2012
Սերժ Սարգսյանն այցելել է Շենգավիթի թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ և «Արարատ» սննդի կոմբինատ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հիմնանորոգված և կահավորված թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է սոցիալապես անապահով և ծնողազուրկ ընտանիքների երեխաների համար մայրաքաղաքում գործող միակ մսուր-մանկապարտեզի նոր պայմաններին: Մանկապարտեզը 1965թ. կառույց է, որը մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում հիմնանորոգումը, գործել է խիստ անբարենպաստ պայմաններում: Գիշերօթիկ...
19
04, 2012
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ...
18
04, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ
Վայոց ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ: Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային, տանիքի...
1
...
1063
1064
1065
1066
1067
1068
1069
1070
1071
1072
1073
...
1361