Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
22
06, 2011
Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց արդյունքներն ամփոփել է մամուլի ասուլիսում: Եվրախորհրդի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ Հանրապետության ղեկավարին նախ դիմավորել և ողջունել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ...
21
06, 2011
Տեղի է ունեցել ԵՊՀ խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում եղել է ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Համալսարանի գիտական խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է Արամ Հրաչիկի Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական...
21
06, 2011
Նախագահ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ելենա Բոնների մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ակնառու հասարակական գործիչ Ելենա Բոնների մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին և մտերիմներին:
20
06, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության ղեկավարը լիագումար նիստում ելույթ կունենա: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:
20
06, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Կազան
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Կազան: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
19
06, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաև՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
1
...
1050
1051
1052
1053
1054
1055
1056
1057
1058
1059
1060
...
1283