Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում ստանալուն։
«Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերությունը առաջինը Հայաստանում ստացել է միջազգային հեղինակավոր Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում։ Այս նշանակալի ձեռքբերումը վկայում է ընկերության մասնագիտական բարձր մակարդակի, վստահելիության և միջազգային չափանիշներին համապատասխանության մասին։
Հանրապետության նախագահը ողջունել է հայկական կազմակերպության հեղինակավոր ձեռքբերումը և հաջողություններ ու նորանոր վերելքներ մաղթել:









