13
12, 2025

Հանրապետության նախագահն այցելել է Սաֆարմուրադ Նիյազովի դամբարան

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 13-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենստանի առաջին նախագահ Սաֆարմուրադ Նիյազով Թուրքմենբաշիի դամբարան և Ռուհի մզկիթ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել թուրքմեն առաջնորդի հիշատակին:

Այցի շրջանանում նախագահն այցելել է նաև Աշգաբաթի օլիմպիական ավան և Նիսա հնավայր քաղաք:

Հանրապետության նախագահի աշխատանքային այցն Աշգաբաթ ավարտվել է:

 

← Վերադառնալ