Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
12, 2025
Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներ, ծաղկեպսակներ զետեղել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Այնուհետև նախագահը վարչապետի և ԱԺ նախագահի հետ, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում մասնակցել է երկրաշարժի զոհերի ոգեկոչման պատարագի։




















