Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր։
Հանրապետության նախագահն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և ջերմատնային համալիրի հիմնադիր Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել համալիրի աշխատանքին, արտադրական գործունեությանը, ինչպես նաև ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։







