Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։
Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։
Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր:
Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում ազգային անվտանգության բաղադրիչի ամրապնդումը, ժամանակակից աշխարհի արագընթաց փոփոխություններին համահունչ երկրի զարգացման ընթացքի ապահովումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորություններն ու անհրաժեշտ միջոցառումները: Ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մեխանիզմները։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի տնտեսական աճի և ազգային անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։