Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:
Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է կայուն տնտեսական զարգացման և այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքում հետևողականության և իրատեսական քաղաքականության կյանքի կոչման կարևորությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները: Խորհրդակցության մեկնարկին վարչապետը նշել է, որ քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, բարեփոխումների այն օրակարգին, որոնք պիտի առավելագույնս նպաստեն մեր երկրի հետագա տնտեսական զարգացմանը։