16
12, 2024

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանի երդման արարողությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել: 

← Վերադառնալ