06
12, 2024

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12 բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:

Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործությունների մի մասը տրվել է ազգային պատկերասրահի մարզային մասնաճյուղերին և մարզային այլ թանգարանների ու ցուցասրահների:
 

← Վերադառնալ