26
11, 2024

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի դիմավորման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

 

← Վերադառնալ