16
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ։

ՂՀ թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի ուղեկցությամբ նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել արդիական ստարտափերին։

Շրջայցի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել «Թումո» կենտրոնի և Աստանա հաբի միջև։ 

← Վերադառնալ