12
10, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան այցի շրջանակներում այցելել է Մահթումկուլի Ֆրագիի անվան Միջազգային հարաբերությունների համալսարան։ Համալսրանում նախագահը մասնակցել է բանաստեղծի 300-ամյակի առթիվ նրա երկերի հայերեն վերահրատարակության շնորհանդեսին:

Միջոցառման ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է եկել նաև ծրագրային դասախոսությամբ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ընդհանուր նկարագրին, ինչպես նաև համալսարանականներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։


 

← Վերադառնալ