21
09, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Ցուցանմուշները Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։

← Վերադառնալ