Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը:
Համաժողովի մեկնարկին ելութներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քաղաքական այլ գործիչներ և փորձագետներ:
Համաժողովը նպատակ է հետապնդում միավորել քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու հարցեր կապված հակամարտություններից մինչև տեխնոլոգիա, կլիմայի փոփոխություն և առողջապահություն:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր: