06
09, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում եղել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության հարցը։

Փակ, գաղտնի քվեարկությամբ 19 կողմ ձայներով խորհուրդը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է Արմեն Գրիգորյանին: Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և մաղթել հաջողություններ:

Նիստից հետո Վահագն Խաչատուրյանը, ՀՊՏՀ խորհրդի անդամները, նորընտիր ռեկտորի ուղեկցությամբ շրջայց են կատարել բուհում և ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին:

← Վերադառնալ