Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին:
Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ժողովրդավար ու զարգացած հասարակություն և պետություն կառուցելու համար կրթության դերակատարությունը կարևորագույնների շարքում է:
Այնուհետև Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է երկրի կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող հանդիպման մասնակիցների հարցերին: