26
07, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ:

Հանրապետության նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և հաջողություններ մաղթել մեկնարկող օլիմպիական խաղերում: Նախագահը վստահություն է հայտնել, որ օլիմպիական հավաքականը բարձր է կպահի երկրի մարզական պատիվը և բազմաթիվ ուրախ պահեր կպարգևի ինչպես երկրպագուներին, այնպես էլ Հայաստանի ողջ ժողովրդին:

Հայկական տունը գործելու է Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում և լինելու է երկրպագուների կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս ներկա գտնվել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումներին և հանդիպել մարզիկների հետ:
 

← Վերադառնալ