10
07, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Թեգեթա Մոթորս» ընկերության հիմնադիր Թեմուր Կոխոձեին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է վրացական «Թեգեթա Մոթորս» ընկերության հիմնադիր Թեմուր Կոխոձեին և «Պրեմիում Մաշիների Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոլ Բայբուրթին:

«Թեգեթա Մոթորս»-ի հիմնադիրը նախագահին համառոտ ներկայացրել է ընկերության գործունությունը, նշել, որ այն շուրջ 20 տարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ուրույն տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, տարիներ շարունակ սերտ համագործակցում է Հայաստանի թե՛ մասնավոր հատվածի, թե՛ պետական մարմինների հետ: Հայաստանում ծավալած գործունեության ընթացքում ընկերությունը ստեղծել է ավելի քան հարյուր աշխատատեղ:

Նախագահ Խաչատուրյանը ու Թեմուր Կոխոձեն մտքեր են փոխանակել բարձր որակի մասնագետներ պատրաստելու, համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Այս համատեքստում «Թեգեթա Մոթորս»-ի հիմնադիրը նշել է, որ նախատեսում են ընդլայնել իրենց գործունեությունը մեր երկրում, այդ թվում՝ կառուցել ժամանակակից ուսումնական կենտրոն՝ շինարարական և բեռնափոխադրող սարքավորումների օպերատորների և սպասարկողների համար՝ ստեղծելով շուրջ 150 աշխատատեղ:

Հանրապետության նախագահը ողջունել է ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու իրականցվող ծրագրերը, խրախուսել դրանց ընդլայնումը, ինչպես նաև հնարավորինս աջակցության պատրաստակամություն հայտնել:  

← Վերադառնալ