10
07, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը:

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:
 

← Վերադառնալ