07
04, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ

Սիրելի կանայք,

Սիրելի մայրեր,

Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր, այնպես էլ յուրաքանչյուր կնոջ մայրությունն աստվածային ու նոր կյանքի արարման հրաշք է: «Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է:

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում և այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք:
 

← Վերադառնալ