18
03, 2024

Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մարտի 20-ին նշվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ, ընդունել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին:

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար և շեշտել, որ Հայաստանում բարձր են գնահատում այդ գործունեությունը:

Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության, հաստատելու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևան երկրների հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական շփումների ներկայիս փուլի և խաղաղության գործընթացում առկա իրողություններին և խնդիրներին, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիներին:

Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներին, դրա հնարավոր ոչնչացման վտանգին, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորությունների վերաբերյալ:

 

← Վերադառնալ