01
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում (ք. Էրբիլ) ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։

Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների մասնավորապես «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։

Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։ 

← Վերադառնալ