27
02, 2024

Բաղդադում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Իրաքի Հանրապետության նախագահական նստավայր «Բաղդադ Պալատում» տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Պաշտոնական այցով Իրաքի Հանրապետությունում գտնվող Վահագն Խաչատուրյանին դիմավորել և ողջունել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը:

 

← Վերադառնալ