Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
02, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով մեկնել է Իրաքի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ից 29-ը՝ իրաքյան կողմի հրավերով, պաշտոնական այցով գտնվելու է Իրաքի Հանրապետությունում:
Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի Հանրապետության նախագահի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ:
Նախատեսված է նախագահ Վահագն Խաչատուրյանի դասախոսությունը Բաղդադի համալսարանում և հանդիպումը տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: