19
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ազգային գրադարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։

Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։

Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ 15 համայնքային, 10 մարզային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով:

← Վերադառնալ