09
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակին նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական այս կարևոր ինստիտուտի գործունեության նշանակությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներում Բարձր ատյանի դերակատարությանը:
 

← Վերադառնալ