05
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստին:

Բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր: 

← Վերադառնալ