Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։
Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։