16
01, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։ Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։
 

← Վերադառնալ