15
12, 2023

Հանրապետության նախագահը աշխատանքային ճաշ է ունեցել Ուրուգվայի փոխնախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ:

Ճաշի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում անդրդարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին: Ընդգծվել է ռեգիոնում վերջնական և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
 

← Վերադառնալ