10
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների, ներպետական զարգացումների և երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ 

← Վերադառնալ