02
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է միջպետական գործընկերության հետագա զարգացման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների և փոխշահավետ գործընկերության շարունակական ամրապնդման վերաբերյալ:

 

← Վերադառնալ