30
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Արաբական Միացյալ էմիրություններ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28) մասնակցելու համար:

Դուբայում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: 

← Վերադառնալ