23
11, 2023

Հայաստանի և Իրաքի նախագահներն այցելել են Գյումրի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիական կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:

Այնուհետև երկու երկրների նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրիի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հարցերին:

 

← Վերադառնալ