24
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:

Ճաշի ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Հարավային կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ:
 

← Վերադառնալ