21
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը: 

← Վերադառնալ