19
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նորանշանակ դեսպան Ալեն դը Մյուզյեն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեն:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Մենք բավականին բարձր մակարդակի համագործակցություն ունենք և դրա արդյունքն է նաև, որ տարբեր հարցերի շուրջ, հատկապես միջազգային հարթակներում, զգում ենք Լյուքսեմբուրգի աջակցությունը: Հատկապես այս բարդ իրավիճակում, որում Հայաստանն է գտնվում, Ձեր երկրի աջակցությունը զգալի է»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Լյուքսեմբուրգի սերտ փոխգործակցության հետագա խորացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

← Վերադառնալ