Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
27
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նախագահը վարչապետի հետ շրջել է նորաբաց կենտրոնում և ծանոթացել վերջինիս աշխատանքային պայմաններին: