06
05, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը և կարճ առանձնազրույցներ ունեցել թագավոր Չարլզ Երրորդի, ՄԹ վարչապետ Րիշի Սունակի, ՄԹ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլի հետ։

Հանրապետության նախագահը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լիտվայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքմենստանի, Իրաքի, Լեհաստանի, Սլովենիայի նախագահների և Լիբանանի ու Եգիպտոսի վարչապետների հետ։
 

← Վերադառնալ