15
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է եկամտային հայտարարագրման համակարգի ներդրման ու զարգացման, ՀՀ հարկային համակարգի եկամտային ներուժի իրացման հնարավորությունների և առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

← Վերադառնալ